Բացել լրահոսը Փակել լրահոսը
415981655_672777361696350_6757664111730020687_n
A A
Պաշտոնական

Կարողացանք արձանագրել բարձր տնտեսական աճ․ Ֆինանսների նախարարի ուղերձը

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի ամանորյա ուղերձը․
 
Սիրելինե՛րս,
 
Ուրախ եմ նշել, որ անցնող տարում մեր հաստատակամության եւ համատեղ ջանքերի շնորհիվ մենք կարողացանք արձանագրել բարձր տնտեսական աճ եւ արդյունավետ հաղթահարել ընթացիկ դժվարությունները:
 
2023 թվականի ձեռքբերումները վստահություն են տալիս, որ հաջորդ տարի անելու ենք ավելին՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության կայունությունը եւ ինստիտուցիոնալ զարգացումը:
 
Տարեմուտի վերջին ժամերին բոլորս մտածում ենք ապագայի մեր երազանքների եւ նախանշվող անելիքների մասին: Ես ցանկանում եմ, որ գալիք տարին լինի այդ երազանքների ու նպատակների իրականացման, առողջության, կայունության ու երջանկության օրերով լի:
 
Շնորհավորում եմ գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը եւ մաղթում, որ Սուրբ ծննդյան լույսն առաջնորդի բոլորիս մեր բոլոր գործերում:
Հարգանքով,
 
Վահե Հովհաննիսյան
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար