Անցնող տարին ծանր էր ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի համար․ Արման Թաթոյանի ուղերձը
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի ուղերձը․
Անցնող տարին ծանր էր ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի համար։
Ցավոք, այն ընթացավ ողբերգական զարգացումներով. Արցախի շրջափակում, մեր
հայրենակիցների առևանգումներ ու գերեվարումներ, հայ ժողովրդի անբաժան մասը`
Արցախի բնիկ ժողովուրդը, ենթարկվեց ցեղասպանության, իսկ Արցախն օկուպացվեց:
Անվտանգության լրջագույն սպառնալիքների առաջ է Հայաստանը, վտանգված են մեր
արժեքներն ու ինքնությունը:
Մենք ընկրկելու իրավունք չունենք: Պետք է հավատանք ինքներս մեզ, մեր հավաքական
ուժին ու աչքի լույսի պես պահենք մեր պետականությունը: Պետք է հավատանք մեր
ուժերին և թույլ չտանք, որ մեր մեջ սերմանվի պայքարի անկարողության, անճարության
կործանարար զգացումը։
Չպետք է թույլ տանք, որ հուսահատությունը և ցավը մեզ թուլացնի՝ հանուն մեր
հերոսների հիշատակի, մեր երեխաների նվիրական ապագայի ու Հայրենիքի ուժեղացման:
Թո´ղ 2024-ը լինի հոգու սփոփանքի, ուժի վերածնվելու ու պաշտպանված խաղաղության
տարի:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ