Բացել լրահոսը Փակել լրահոսը
415992043_688617456691846_8841140572615199340_n
A A
Պաշտոնական

Առանձնահատուկ շնորհավորում եմ առողջապահական համայնքի մեր բոլոր ներկայացուցիչներին․ Անահիտ Ավանեսյանի ուղերձը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ամանորյա ուղերձը․

Ամանորը նվիրական երազանքների ու դրական սպասումների մասին է:
Այն նաև լավ առիթ է հետհայացք գցելու, արվածը վերլուծելու, հետևություններ անելու և նորը նախանշելու համար:
Անցնող տարին, որքան բարդ ու մարտահրավերներով լի, բայց նաև միասնականության, ապրումակցելու, մարդկային պարզ հոգատարության ու ջանքերի մեկտեղման տարի էր:

Սիրելի' հայրենակից, ընդունիր իմ սրտագին շնորհավորանքը ամանորյա տոների առթիվ: Ուզում եմ, որ մեր երկրում` բոլորիս ընտանիքներում, թևածի ջերմությունը, սերն ու հոգատարությունը:

Առանձնահատուկ շնորհավորում եմ առողջապահական համայնքի մեր բոլոր ներկայացուցիչներին, բոլոր բուժաշխատողներին, ովքեր ոչինչ չխնայեցին մեր հայրենակիցներին ոտքի կանգնեցնելու համար:

Եկեք հույսով ու բարի ակնկալիքով դիմավորենք 2024-ը:

Սիրով` ձեր Անահիտ Ավանեսյան