Բացել լրահոսը Փակել լրահոսը
Անահիտ Մանասյան ՄԻՊ
A A
Պաշտոնական

Նույն նվիրումով ու պատրաստակամությամբ միասին շարունակենք կատարել մեր առաքելությունը․ ՄԻՊ ուղերձը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

 

«Սիրելի՛ հայրենակիցներ, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի սիրելի՛ գործընկերներ,

 

Շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

 

2023 թվականը հիրավի բարդ և մարտահրավերներով լի տարի էր. սեպտեմբերյան իրադարձություններ,

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված ահռելի աշխատանք, որին ես և աշխատակազմը լծվել ենք ամբողջ ներուժով:

 

Միևնույն ժամանակ՝ փոքրաթիվ, սակայն իրավունքի գերակայության արժեքներին նվիրված աշխատակազմով ապահովել ենք մարդու իրավունքների պաշտպանության համակարգին վերաբերելի նաև մնացյալ խնդիրների լուծմանն ուղղված բնականոն գործընթացը:

 

Թող 2024 թվականը լինի խաղաղության, իրավունքի գերակայության արժեքների ամրապնդման և ձեռքբերումների տարի։

 

Սիրելի՛ գործընկերներ,

 

Մաղթում եմ, որպեսզի հաջորդ տարի նույն նվիրումով ու պատրաստակամությամբ միասին շարունակենք կատարել մեր առաքելությունը` հանուն մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության վեհ գաղափարների:

 

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»: