Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռոբերտ-Հովհաննիսյան3
A A
Սպորտ

Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել է Լևոն Արոնյանին. կայծակնային շախմատի ԱԱ

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում կայացել է կայծակնային շախմատի աշխարհի առաջնության առաջին խաղային օրը: Տղամարդկանց առաջնությունը անցկացվում է 21 խաղափուլով, կանանցը՝ 17:

Հայ շախմատիստների արդյունքները 11 խաղափուլից հետո.

Շանթ Սարգսյան՝ 6.5 միավոր

Տիգրան Պետրոսյան՝ 6 միավոր

Հայկ Մարտիրոսյան՝ 6 միավոր

Մանուել Պետրոսյան՝ 6 միավոր

Ռոբերտ Հովհաննիսյան՝ 5.5 միավոր

Սամվել Տեր-Սահակյան՝ 5.5 միավոր

Մամիկոն Ղարիբյան՝ 4.5 միավոր

Էմին Օհանյան՝ 4.5 միավոր

Տիգրան Հարությունյան՝ 2.5 միավոր

Երկրորդ խաղափուլում Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել է Լևոն Արոնյանին:

Հայ շախմատիստուհիների արդյունքները 9 խաղափուլից հետո.

Էլինա Դանիելյան՝ 6 միավոր

Մարիամ Մկրտչյան՝ 6 միավոր

Սուսաննա Գաբոյան՝ 5 միավոր

Երկրորդ տուրում Սուսաննա Գաբոյանը հաղթել է աշխարհի 9-րդ չեմպիոնուհի Չժու Չենին, իսկ 9-րդ խաղափուլում Մարիամ Մկրտչյանը հաղթել է աշխարհի 14-րդ չեմպիոնուհի Աննա Ուշենինային: