Բացել լրահոսը Փակել լրահոսը
1127230
A A
Քաղաքականություն

ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը գրավի դիմաց ազատ կարձակվի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նրա պաշտպան Անդրանիկ Մանուկյանը նշել է, որ Գալստյանը ազատ կարձակվի 25 միլիոն դրամ գրավի դիմաց:  

Ըստ Ազգային անվտանգության ծառայության՝ 2018-2020 թվականներին պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը մեղադրվում են շուրջ 4.7 միլիոն դոլար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար՝ ԶՈՒ-երի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակում։ Նույն գործի շրջանակում 2021 թվականի հոկտեմբերի 2-ից կալանվորվել էր նաև Ստեփան Գալստյանը։