Բացել լրահոսը Փակել լրահոսը
Անի Բադալյան
A A
Քաղաքականություն

2023 թվականը Հայաստանի, հայության ու Lեռնային Ղարաբաղի ժողովրդի համար լի էր աննախադեպ մարտահրավերներով. ԱԳՆ խոսնակ (տեսանյութ)

Անցող 2023 թվականը լի էր զարգացումներով ու աննախադեպ մարտահրավերներով Հայաստանի Հանրապետության, հայության ու Lեռնային Ղարաբաղի ժողովրդի համար։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը

«ՀՀ և միջազգային ԶԼՄ ներկայացուցիչներին շնորհակալ ենք դրանց շուրջ ՀՀ ԱԳՆ դիրքորոշումների լուսաբանման հարցում արդյունավետ համագործակցության համար:

Գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ մաղթում ենք լավագույնը, այդ թվում՝ կայունություն, խաղաղություն և բոլոր ընտանիքների նվիրական նպատակների իրականացում »,- ասված է գրառման մեջ։