A
A
Փրկարարներն ապամոնտաժել են կախված թիթեղները
Աջակցիր «Ա1+»-ինԴեկտեմբերի 29-ին, ժամը 10:50-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ դեկտեմբերի 28-ին ուժեղ քամու հետևանքով Տաշիր քաղաքի Էրեբունի փողոցի չորս հարկանի շենքերից մեկի տանիքի թիթեղյա ծածկի կառուցատարրերը թուլացել են, առկա է ընկելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Պարզվել է, որ ուժեղ քամուց շենքի տանիքի թիթեղյա ծածկից մոտ 300 քմ հատված պոկվել և կախվել է. առկա է ընկնելու վտանգ:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ապամոնտաժել են կախված թիթեղները:
Աշխատանքներին ներգավվել է Տաշիրի համայնքապետարանի կողմից տրամադրված մեկ ավտոկռունկ։