Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Տիգրան Ավինյանի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսը. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դեկտեմբերի 29-ի տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսում անդրադարձավ կադրային քաղաքականության սկզբունքին, որով առաջնորդվում է քաղաքապետարանի ստորաբաժանումների և վարչական շրջանների պաշտոնյաների նշանակման հարցում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ կադրային քաղաքականության մեջ իր  հիմնարար սկզբունքն արդյունքն է և դրան միտված աշխատանքները

«Եթե որևէ մեկն արդյունքին միտված է տանում իր քաղաքականությունը և արդյունքն ապահովում է, նշանակում է կադրային նշանակումը ճիշտ է եղել։ Հետևապես՝ այստեղ միմիայն գնահատվում է արդյունքը։ Իրականում Երևանի քաղաքապետարանը, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարները 2023 թվականի համար, արդյունքի տեսնակյունից, ասելիք ունեն»,-նշեց քաղաքապետը։

Նրա խոսքով՝ վարչական շրջանների ղեկավարներն աշխատանքներ տանելով իրենց առջև դրված խնդիրների լուծման, մասնավորապես՝ այգիների, բակային բարեկարգումների առումով, էականորեն ավելացրել են դրանց ծավալները։

Քաղաքապետն ընդգծեց, որ Երևանում կան ենթակառուցվածքային խնդիրներ, որոնք տասնամյակներով  լուծում չեն ստացել և հետզհետե մաշվել են, քանի որ քաղաքապետարանը հնարավորություն չի ունեցել վերանորոգելու, վերականգնելու դրանք։

«Հիմա՝ քաղաքապետարանն էականորեն ինքն իր եկամուտներն է ավելացնում։ Հաջորդ փուլով Կառավարության, Ազգային ժողովի գործընկերների հետ քննարկում է հարկերից մասհանումները, որոնք մեզ հնարավորություն են տալու այս բազմաթիվ խնդիրները լուծել»,-պարզաբանեց Ավինյանը՝ շեշտելով, որ առկա խնդիրներն ու ֆինանսական կարողությունները համադրելի չեն, ուստի լուծումներն իրականացվում են ըստ միջոցների ու առաջնահերթությունների։