Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess arag
A A
Սպորտ

Շանթ Սարգսյանը Լևոն Արոնյանի հետ բաժանեց 27-45-րդ տեղերը. արագ շախմատի աշխարհի առաջնություն

Սամարղանդում ավարտվեց արագ շախմատի աշխարհի առաջնությունը:

Նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենը 13 հնարավորից վաստակելով 10 միավոր, 5-րդ անգամ նվաճեց արագ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը: Նրանից կես միավորով ետ մնաց սլովենցի Վլադիմիր Ֆեդոսեևը:

Հայաստանի շախմատիստներից բոլորից հաջող հանդես եկավ Շանթ Սարգսյանը, որը վաստակեց 8 միավոր և բաժանեց 27-45-րդ տեղերը: Նույնպիսի արդյունք ցույց տվեց ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի շախմատիստ Լևոն Արոնյանը:

Կանանց առաջնությունում հաղթեց ռուսաստանցի Անաստասյա Բոդնառուկը, որը 11 հնարավորից վաստակեց 8,5 միավոր և միայն լրացուցիչ ցուցանիշներով առաջ անցավ հնդկուհի Հումպի Կոներուից ու չինուհի Տին Ջիե Լեյից:

Հայաստանի պատվիրակներից առավել հաջող հանդես եկավ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, որը 6,5 միավորով կիսեց 26-36-րդ տեղերը:

Վաղն այստեղ կմեկնարկի կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը: Տղամարդիկ կանցկացնեն 21, իսկ կանայք 17 պարտիա: