Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Խանգարեց մրցաշարի ֆավորիտի կարգավիճակը»

Սպորտ
cb327d8b48fd447d27a953893843afc6

«Լեւոն Արոնյանը մեծ առավելություն ուներ դասական պարտիաների ժամանակ, սակայն երկու դեպքում Ալեքսանդր Գրիշչուկը պարզապես փրկվեց վերահաս պարտությունից: Թայբրեյքում արդեն զգացնել տվեց նյարդային լարվածությունը: Երկու գրոսմայստերներն էլ անընդհատ հայտնվում էին ցայտնոտում: Ալեքսանդր Գրիշչուկին իզուր չեն անվանում վերջնախաղերի արքա, ինչը նա ապացուցեց թայբրեյքի ժամանակ» - այսպես է մեկնաբանել շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների Լեւոն Արոնյան - Ալեքսանդր Գրիշչուկ մրցամարտը գրոսմայստեր Նիկիտա Վիտյուգովը:

Շախմատային տեսաբանի կարծիքով Լեւոն Արոնյանին առաջին հերթին խանգարել է մրցաշարի ֆավորիտի կարգավիճակը: «Ֆավորիտի ծանր բեռը Լեւոնին թույլ չտվեց ավելի անկաշկանդ խաղ ցուցադրել», - եզրակացրել է Նիկիտա Վիտյուգովը:

Հիշեցնենք, որ շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների քառորդ եզրափակիչ Լեւոն Արոնյան - Ալեքսանդր Գրիշչուկ մրցամարտը ավարտվել է ռուսաստանցի շախմատիստի հաղթանակով` 4,5:3,5: