Բացել լրահոսը Փակել լրահոսը
415218923_682950607359645_1284220545849183693_n
A A
Պաշտոնական

Սևանա լճի տարբեր հատվածներից դուրս է բերվել 38 ձկնորսական ցանց, որոնցում առկա է եղել 65 կգ սիգ տեսակի ձուկ

Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության միջոցառումների շրջանակում «Սևան» ազգային պարկի տարածքում շարունակում են ապօրինի որսագործիքների լճից դուրս բերման միջոցառումները։
 
Դեկտեմբերի 27-ին «Սևան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի, Ջրային պարեկային ծառայության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչների համատեղ իրականացված վերահսկողության միջոցառումների արդյունքում Սևանա լճի տարբեր հատվածներից դուրս է բերվել 38 ձկնորսական ցանց, որոնցում առկա է եղել 65 կգ սիգ տեսակի ձուկ:
 
100 հատ ձուկ կենդանի վիճակում վերադսրձվել է լիճ:
Միջոցառումները շարունակվում են: