Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սերժ Սարգսյան
A A
Պաշտոնական

ՀՀԿ-ն նիստ է արել՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ

Սույն թվականի դեկտեմբերի 27-ին ՀՀ երրորդ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը։

Այդ մասին հայտնում են ՀՀԿ-ից։

Նիստին ամփոփվել են նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին Գործադիր մարմնի անդամների հանդիպումները կուսակցության մարզերի շրջանային կազմակերպությունների ակտիվի և համակիրների հետ։

Նախագահ Սարգսյանի կողմից տրվել են ՀՀ մարզերում և Երևանում ծրագրերի մշակման և իրականացման հանձնարարականներ։ Քննարկվել են նաև ներքաղաքական և տարածաշրջանային զարգացումները։