Բացել լրահոսը Փակել լրահոսը
fc34a0ae9f0e64c3b2763ecbc3440910_1703704189
A A
Հասարակություն

Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. կա 4 վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21:30-ի սահմաններում Դողս գյուղի սկզբնամասում բախվել են Mercedes, Ford Transit և ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները ու օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչ հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վիրավորներից 2-ին այս պահին տեղափոխում են Երևանի հիվանդանոցներ։