Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի խաղաց

Սպորտ
2b69848ff066ad60c59988108e27c65b

Բոսնիայի մայրաքաղաք Սարաեւոյում ընթացող միջազգային մրցաշարի 7-րդ տուրում Հայաստանի գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը խաղաղ դաշն կնքեց մրցաշարի միանձնյա առաջատար Բադուր Ջոբավայի (Վրաստան) հետ:

Մեր շախմատիստը վաստակեց 16 միավոր եւ եւս 6 մասնակիցների հետ բաժանում է 2-7-րդ տեղերը: Բադուր Ջոբավան իր ակտիվում ունի 17 միավոր:

Այսօր կայանալիք 8-րդ տուրում Հրանտ Մելքումյանը սպիտակներով կհանդիպի գերմանացի Արկադի Նայդիշի հետ, որը լրացուցիչ գործակիցներով զբաղեցնում է 2-րդ տեղը: