A
A
Շիրակում կասեցվել է տուֆի հանքի շահագործումը
Աջակցիր «Ա1+»-ինԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Շիրակի մարզի Ախուրյան համայնքում գործող տուֆի արդյունահանմամբ և վերամշակմամբ զբաղվող «Վարդան աղբյուր» ՍՊԸ-ում իրականացրած ստուգման արդյունքում արձանագրել են խախտումներ։
Ընկերությունը գործունեությունն իրականացրել է առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտ արտանետման թույլտվության՝ խախտելով «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի պահանջները։