Բացել լրահոսը Փակել լրահոսը
412927446_672852758369931_6421874724413104715_n (2)
A A
Պաշտոնական

2022-ին մինչև 17 տարեկան 857 երեխա հոսպիտալացվել է դեղորայքի, տարբեր նյութերի թունավոր ազդեցության հետևանքով

Առողջապահության նախարարությունից հայտնում են․

Արդյո՞ք ձեր տանը դեղերը պահվում են անվտանգ վայրում:

2022 թվականին մինչև 17 տարեկան 857 երեխա հոսպիտալացվել է դեղորայքի, կենսաբանական նյութերի և գերազանցապես ոչ բժշկական նշանակության նյութերի թունավոր ազդեցության հետևանքով:

Նրանցից 35-ը մինչև 1 տարեկան երեխաներ են:

🔺ՀԻՇԵ՛Ք`
փոքր երեխան կարող է հաբերը նմանեցնել կոնֆետի, իսկ հեղուկ դեղերը՝ քաղցր ըմպելիքի:

Ուստի`
➡️դեղերը, վիտամինները և բժշկական պարագաներն անհրաժեշտ է պահել երեխաների համար անհասանելի վայրում,

➡️համոզվե՛ք, որ ձեզ հետ վերցվող դեղերը (պայուսակում, դրամապանակում, գրպանում կամ տարաներում) երեխաների տեսադաշտից հեռու են,

➡️երբեք մի՛ թողեք հաբեր կամ հեղուկ դեղեր սեղանի վրա, մահճակալի կողքին,

➡️միշտ կարդացե՛ք ներդիր թերթիկը` նախքան դեղը երեխային տալը,

➡️դեղերը պահե՛ք իրենց տուփով` չշփոթելու համար,

➡️սովորեցրե՛ք երեխաներին դեղերի անվտանգության կանոնները: