Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+belarus 25.12.
A A
Սպորտ

Բելառուսը օլիմպիական տարում կանցկացնի 60 միջազգային մրցաշար

2024 թվականին Բելառուսը կանցկացնի մարզական 60 միջազգային մրցաշարեր: Նման որոշում է կայացրել այդ երկրի կառավարությունը: Դրանց մեջ հիմնականում մտնում են հուշամրցաշարերը, ինչպես նաև արդեն ավանդական դարձած հեծանվավազքի «Մինսկի Գրան-պրին», հոկեյի Բելառուսի Հանրապետության գավաթի խաղարկությունը և այլն:

Նշենք, որ բելառուսցի մարզիկներն առայժմ նվաճել են 2024 թվականին օլիմպիական խաղերի չորս ուղեգիր: Պատճառն այն է, որ մի շարք մարզաձևերի միջազգային ֆեդերացիաները Բելառուսին թույլ չեն տալիս մասնակցել վարկանիշային մրցումների: Միաժամանակ, ՈՒԵՖԱ-ի որոշմամբ Բելառուսի ֆուտբոլի հավաքականները և ակումբներն իրենց միջազգային խաղերն անցկացնում են չեզոք դաշտերում:

Ըստ աղբյուրի, 2023 թվականին Բելառուսում անցկացվել են 70 միջազգային մրցումներ, այդ թվում ԱՊՀ երկրների 2-րդ խաղերը: Ի դեպ, այդ խաղերին մասնակցել են 20 երկրների մոտ 4000 մարզիկ-մարզուհի, այդ թվում Պակիստանի, Բահրեյնի, Մոնղոլիայի, Վենեսուելայի, Օմանի, Մալայզիայի, Վիետնամի պատվիրակները: Հայաստանն այդ խաղերում նվաճել էր 6 մեդալ: