Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 25-ը դեկտեմբերի (տեսանյութ)

1993-ի այս օրերին Գյումրիի օդանավակայանում վթարվում է ԱՆ-24 բեռնատար ինքնաթիռը: Վրաստանի քաղաքացի Սմբատ Մարտիրոսյանը ինքնաթիռի կենդանի մնացած միակ վթարվածն է: Նա հրաշալի է հիշում թռիչքի վերջին մանրամասները: Կրասնոդարից Գյումրի ուղեւորված ինքնաթիռը վայրէջք է կատարել ուժեղ մառախուղի պատճառով գրեթե զրոյական տեսանելիության պայմաններում: Զոհվում են անձնակազմի 5 անդամներն ու 30 ուղեւորները:

1996-ի այս օրը Երեւանում բացվում մետրոյի թվով 10-րդ կայարանը: «Չարբախ» կայարանը կառուցվում է ընդամենը մի քանի ամսում: Դա բացատրվում է նրանով, որ եւ ճանապարհը եւ կայարանը վերերկրային են: Այստեղ է վարչապետ Արամ Սարգսյանը եւ քաղաքապետ Վանո Սիրադեղյանը:

1996-ի այս օրերին մետրոյից օգտվում է Երեւանի ամեն 10-րդ բնակիչը: 1997-ի այս օրը վառվում են Հանրապետության հրապարակի մայր տոնածառի լույսերը։ Արարողությանն իր ընտանիքի հետ ներկա է քաղաքապետ Վանո Սիրադեղյանը: Երեխաները նվերներ են ստանում, սակայն նրանք եւ նրանց ծնողները դեռ սպասելիքներ ունեն Ձմեռ պապիկից։ Կամերային

Երաժշտության տանը 1998-ի այս օրը դրված է ՀՅԴ Բյուրոյի երբեմնի ներկայացուցիչ Հրայր Մարուխյանի դին: Նա մահացել էր 4 օր առաջ 70 տարեկան հասակում: Նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանով Մարուխյանը Հայաստանից արտաքսվել էր 4 տարի առաջ:

1999-ի դեկտեմբերի 25-ին խորհրդարանի հիմնական զեկուցողը հանրապետության զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանն էր: Նա ներկայացնում է հոկտեմբերի 27-ի նախաքննության արդյունքները: Ելույթ է ունենում նաեւ ոճրագործության ուղղակի տուժողներից մեկը՝ Անդրանիկ Մանուկյանը, որը բողոքում է, որ որոշ քաղաքական ուժեր եւ գործիչներ պահանջում են, որպեսզի նախաքննությունը շոյիչ քաղաքականությունը տանի Հունանյանի եւ իր խմբի հանդեպ:

Երեւանի թիվ 124 դպրոցը այսօրվանից կրում է հոկտեմբերի 27-ին սպանված Արմենակ Արմենակյանի անունը: Քաղաքապետն այդ մասին որոշել էր նոյեմբերի 16-ին: Անդրանիկ Մանուկյանն այս արարողությանն էլ խոսք ունի ասելու՝ նա վրեժ ունի լուծելու։ Տոնածառն այստեղ ոչ մի կապ չունի:

2000-ի այս օրը երեխաները չգիտեն էլ, որ իրենց բերել են կապի նախարարության մոտ, որպեսզի նրանք բողոքեն կապի նախարարության եւ «Արմենթելի» դեմ՝ նրանք անջատել են դպրոցների եւ մանկապարտեզների հեռախոսները: Իրականում «Արմենթելն» անջատել էր Ալեքսանդր Գիվոեւի գրասենյակի հեռախոսները, որն էլ տոնածառի տոմսերի անվան տակ բողոքի էր բերել երեխաներին։

2001-ի դեկտեմբերի 25-ին հոկտեմբերի 27-ի նախաքննական մարմնի ղեկավար Գագիկ Ջհանգիրյանը լուրջ դժգոհություններ ունի խորհրդարանում ձեւավորված 27-ի գործով ժամանակավոր հանձնաժողովից՝ իր ղեկավարած մարմնին մեղադրում են, որ բռնություններ է գործադրել մեղադրյալների հանդեպ: Հանձնաժողովն ի դեպ, որոշել է նաեւ բռնությունների գործով հրավիրել ու հարցաքննել զինդատախազության քննիչներին։

Նույն օրը լեզվի պետական տեսչությունն ահազանգում է՝ համակարգչային ծրագրերում Ու տառը չկա, գրելու համար երկու գործողություն պետք է արվի: Կառավարության տեղեկատվական տեխնոլոգիաների խորհրդի նիստն այսօր գրեթե միայն այդ հարցն էր քննում՝ ինչպես աշխատեցնել Ու տառը:

Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը 2009-ի այս օրը անդրադառնում է այն հարցին՝ թե կարելի է փալված համարել մարտի 1-ի էջը։ Նույն օրը Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն Արտաշես Գեղամյանին մեղադրում է անկայուն կեցվածքի համար՝ վերջինս ասել էր, որ 2007-ից պաշտպանում է Սերժ Սարգսյանին։