Բացել լրահոսը Փակել լրահոսը
414600101_688796863375504_1034913525082203135_n
A A
Պաշտոնական

Ամենայն Հայոց Կաթողիկոսին իր գիտական կոչման վկայականն է հանձնել Տ. Գրիգորիս վարդապետ Շողիկյանը

Դեկտեմբերի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մեծ Բրիտանիայի Նոթինգեմի համալսարանում փիլիսոփայական գիտությունների դոկտորի կոչմանն արժանացած Կաթողիկոսական գրասենյակի գործավար-քարտուղար Հոգեշնորհ Տ․ Գրիգորիս վարդապետ Շողիկյանին։

Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Հայր Գրիգորիսն իր ուսումնառությունը շարունակել է Նոթինգեմի համալսարանի Աստվածաբանության և Կրոնագիտության ֆակուլտետում՝ պաշտպանելով դոկտորական թեզ «Հայոց պատարագամատույցի պատմագիտական վերլուծություն․ ծիսաաստվածաբանական դիսկուրսի քննություն» թեմայով։

Հայր Սուրբը, Նորին Սրբությանը ներկայացնելով դոկտորական թեզը, ընդգծեց, որ իր աշխատության նպատակն է Հայոց պատարագի մանրաքնին վերլուծությամբ պատմականորեն արժևորել համաքրիստոնեական համատեքստում հայկական Պատարագի ձևավորումն ու զարգացումը։

Ամենայն Հայոց Հայրապետը, շնորհավորելով Հոգեշնորհ Հայր Սուրբին գիտական ձեռքբերման համար, գոհունակությամբ ընդգծեց, որ սույն աշխատությունը հնարավորություն կընձեռի քրիստոնեական Եկեղեցիների աստվածաբաններին ի մոտո ծանոթանալու հայկական Պատարագի ծիսաաստվածաբանական առանձնահատկություններին։

Հայոց Հովվապետն ուրախությամբ արձանագրեց, որ հայ եկեղեցականներն ուսանելով աստվածաբանական համալսարաններում և ծավալելով գիտական գործունեություն՝ իրենց կարևոր նպաստն են բերում Հայ Եկեղեցու առաքելությանը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց Հայր Սուրբին նոր ուսումնասիրություններով արգասավորել ամբարած գիտելիքները։

Վերջում Գրիգորիս վարդապետը Նորին Սրբու