Բացել լրահոսը Փակել լրահոսը
Polytechnic
A A
Պաշտոնական

Հատուկ ծրար՝ նվիրված «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հիմնադրման 90-ամյակ» թեմային

2023 թվականի դեկտեմբերի 25-ին մարվում է հատուկ ծրար` նվիրված «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հիմնադրման 90-ամյակ» թեմային:

Ծրարի վրա պատկերված են «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հիմնադրման 90-ամյակ», «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով, ինչպես նաև՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հիմնադրման 90-ամյակին նվիրված լոգոտիպը:

Ծրարի ներքևի հատվածում պատկերված է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տարբերանշանը:

Հատուկ ծրարի վրա փակցված է 2008 թվականին թողարկված «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 75-ամյակը» թեմային նվիրված նամականիշ:

Հատուկ ծրարի մարումն իրականացրեցին Երևանի քաղաքապետ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը, «ՀԷՑ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ասոցիացիայի գործադիր տնօրեն Կարեն Դարբինյանը, «PMI Science» գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Վահե Դանիելյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը, Հայաստանի ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը: