Բացել լրահոսը Փակել լրահոսը
412965838_323235527339223_9015446138635800803_n
A A
Պաշտոնական

Պտղավան-Այրում ավտոճանապարհին ծառ և էլեկտրական սյուն են ընկել

Դեկտեմբերի 24-ին, ժամը 16։28-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պտղավան-Այրում ավտոճանապարհին ծառ և էլեկտրական սյուն են ընկել. ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Փրկարարները մասնատել են ծառը և երկու էլեկտրական սյան հետ միասին հեռացրել երթևեկելի հատվածից. երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է: