Բացել լրահոսը Փակել լրահոսը
411356846_323214450674664_6244356299468481830_n
A A
Պաշտոնական

Կցորդիչով բեռնատարը սահել և թեքվել է

Դեկտեմբերի 24-ին, ժամը 10:32-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի-Ձորաղբյուր ավտոճանապարհին կցորդիչով բեռնատարը սահել և թեքվել է, ինչի հետևանքով ճանապարհը փակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները մոտ 3 կմ քարշակել են «IVECO» մակնիշի կցորդիչով բեռնատարը և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից․ երթևեկությունը վերականգնվել է։