Բացել լրահոսը Փակել լրահոսը
4
A A
Հասարակություն

Որոշ տարածաշրջաններում ճանապարհների մաքրման աշխատանքներին խոչընդոտում է սաստիկ բուքը (տեսանյութ)

Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ճանապարհները սպասարկող ընկերությունները կատարում են ձմեռային սպասարկման աշխատանքներ։

Կապալառուները իրականացնում են ճանապարհների ձնամաքրման և մշակման աշխատանքներ աղավազային խառնուրդով։

Որոշ տարածաշրջաններում աշխատանքներին խոչընդոտում է սաստիկ բուքը։

Սպասարկող ընկերությունները կատարում են 24-ժամյա հերթապահություն։

Այս պահին Մ-4, Երևան-Սևան միջպետական ճանապարհին կատարվող աշխատանքները՝ տեսանյութում