Բացել լրահոսը Փակել լրահոսը
ղ
A A
Հասարակություն

Արարատի մարզում թալանել են Ոսկետափ գյուղի պահածոների արտադրամասի պետի տունը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, դեկտեմբերի 23-ին բնակարանային գողություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Թալանել են Ոսկետափ գյուղի պահածոների գործարանի արտադրամասի պետի բնակարանը։

Այդ օրը` ժամը 12։30-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկ Կարեն Գրիգորյանը և կրտսեր պարեկ Բենիկ Աբաղյանը ծառայություն կատարելու ժամանակ Ոսկետափ գյուղում նկատել են կասկածելի վարք դրսևորող քաղաքացու և փորձել են մոտենալ նրան։

Այդ քաղաքացին, տեսնելով, որ պարեկները ընդառաջ են գալիս իրեն, դիմում է փախուստի, սակայն պարեկների հետապնդումը ավարտվում է բարեհաջող ու նրան գողություն կատարելու կասկածանքով բռնում և տեղափոխում են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի բաժին։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում