Հայաստանյան աշխատաշուկան 2023-ին․ Job.am-ի հետազոտության արդյունքները
Աջակցիր «Ա1+»-ինJob.am աշխատանքային հարթակը ներկայացնում է 2023թ․ հայաստանյան աշխատաշուկայի վերաբերյալ հետազոտության արդյունքները։ Ուսումնասիրվել են ավելի քան 10 կայքերում ողջ տարվա ընթացքում հրապարակված աշխատանքի հայտարարությունները, որոնց հիման վրա ստացված տվյալները ներկայացնում են․
· 2023թ․ թափուր աշխատատեղերի քանակը՝ 2022թ․ հետ համեմատությամբ,
· ամենամեծ պահանջարկ ունեցող ոլորտները,
· ամենապահանջված մասնագիտությունները,
· ամենաշատ աշխատատեղեր առաջարկող կազմակերպությունների առաջին տասնյակը,
· մարզերում աշխատատեղերի առկայության ցուցանիշները,
· միջին աշխատավարձերն՝ ըստ մասնագիտությունների (համաձայն Job.am-ի գործատուների նշած տվյալների)
Աշխատակիցների ամենամեծ պահանջարկ ունեցող ոլորտների շարքում են վաճառքները և մարքեթինգը, դիզայնը, լոգիստիկան, կառավարումը (մենեջմենթ) և ադմինիստրատիվ աշխատանքը, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, մարդկային ռեսուրսների կառավարման և իրավական ոլորտները։
Վերջին մեկ տարվա ընթացքում հրապարակված թափուր աշխատատեղերի վերաբերյալ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ամենից շատ պահանջված են եղել հաշվապահները, ում հաջորդում են իրավաբանները, հաշվետարները, վարորդ-առաքիչները, սոցիալական մեդիա մարքեթինգի (SMM) մասնագետները և գրաֆիկ դիզայներները։
Հայկական աշխատաշուկայում անցնող տարվա ընթացքում ամենաշատ աշխատանքի հայտարարություններ տեղադրած ընկերությունների տասնյակը գլխավորում են Digitain-ը, SoftConstruct-ը, Թումոն, Ֆասթ բանկը, Արդշինբանկը, Ամերիաբանկը, ինչպես նաև ԱյԴի, ՎՏԲ-Հայաստան և Էվոկա բանկերը։ Հետազոտության արդյունքներին մանրամասնորեն կարող եք ծանոթանալ այստեղ։