Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ

Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից
Դեկտեմբերի 24-ին, ժամը 07:35-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղադիր գյուղի սկզբնամասում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ․անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel», «Mercedes-Benz» և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները: