Բացել լրահոսը Փակել լրահոսը
1126780
A A
Պաշտոնական

Առուշ Առուշանյանը հրավիրվել է Դատախազություն

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը դեկտեմբերի 22-ին հրավիրվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ազդարար» կայքէջը, ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Առուշանյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:

Նույն ուսումնասիրության շրջանակներում դատախազություն է հրավիրվել նրա կինը՝ Միլենա Գասպարյանը։