Բացել լրահոսը Փակել լրահոսը
412905705_321870354142407_3634638459485075541_n
A A
Պաշտոնական

Հրազդանի կիրճում՝ «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում

Դեկտեմբերի 22-ին, ժամը 15:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ տեղի է ունեցել քարաթափում։
Փրկարարները քարը հեռացրել են ավտոճանապարհի երթևեկելի հատվածից։