Բացել լրահոսը Փակել լրահոսը
52a740086f57c9168c9021adccd5e289_1703176096
A A
Հասարակություն

Մահացու վրաերթ Երևանի Կորյունի փողոցում. կինը փողոցը հատել է չթույլատրվող հատվածով

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին  հայտնում է shamshyan.com–ը։

Ժամը 18:45-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 30-ամյա Գոռ Մ.-ն իր վարած Kia Sportage մակնիշի ավտոմեքենայով Կորյունի փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնի։ 


Կանչով ժամանած բժիշկներն արձանագրել են հետիոտնի մահը։

Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։