A
A
Երևանում ավտոմեքենա է այրվել
Աջակցիր «Ա1+»-ինՃգնաժամային կառավարման ազգային կենտրոնը դեկտեմբերի 21-ին, ժամը 15:51-ին ահազանգ է ստացել, որ Ա․ Խաչատրյան փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։10-ին, մարվել՝ 16։17-ին։ Այրվել է «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ս․ Շ․) շարժիչի հատվածը և մասամբ ջերմահարվել սրահի դիմային հատվածը։