A
A
Դատարանը որոշեց Ավետիք Չալաբյանին դատապարտել ազատության սահմանափակման 1 տարի, 11 ամիս ժամկետով
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի քրեական դատարանն այսօր` նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, վերագրվող արարքում մեղավոր է ճանաչել հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին և որոշել նրան դատապարտել ազատության սահմանափակման 1 տարի, 11 ամիս ժամկետով:
Չալաբյանին արգելվում է կազմակերպել հավաքներ, մասնակցել հավաքների և այլ հանրային միջոցառումների, բացի այդ` Չալաբյանը չի կարող առանց իր վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի թույլտվության փոխել բնակության վայրը։ Այս մասին հայտնել է Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է անձանց հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու մեջ: