A
A
2 մլն եվրո՝ շարժական դիզել պոմպեր ձեռք բերելու համար
Աջակցիր «Ա1+»-ինՀավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Ֆուկուշիմայի դեպքից հետո իրականացված սթրես-թեստերից քաղած դասերի իրականացում» ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Ֆինանսավորման համաձայնագրով՝ ՝ 2 մլն եվրո կուղղվի շարժական դիզել պոմպերի ձեռք բերմանը:
Վերջիններս կբարձրացնեն ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի անվտանգության մակարդակը՝ ուժեղացնելով դիմակայությունը արտաքին ազդակներին և բարելավելով ծանր վթարների կառավարումը։
ՀՀ Կառավարություն