Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մ-2 միջպետական նշանակության ավտոճանապարհի մի մասը փակ է կցորդով մեքենաների համար

Պաշտոնական
412962111_122165756528003277_5419664768112494317_n

Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 17։05 ի դրությամբ, Մ-2 միջպետական նշանակության ավտոճանապարհը՝ Հարժիսից մինչև Շինուհայրի խաչմերուկ‚ փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքում, Մարտունի-Վարդենիս, Երևան-Գառնի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

 

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ