Բացել լրահոսը Փակել լրահոսը
411777901_7111294288928752_6770739422613065867_n
A A
Մշակույթ Հասարակություն

Սերգեյ Սմբատյանը կշարունակի գլխավորել Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը

Ավելի վաղ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավարությունը որոշել էր կասեցնել Սմբատյանի հետ պայմանագիրը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը կշարունակի գլխավորել Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Տեղեկությունը հայտնում է Սմբատյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը։
Նրա խոսքով` նախորդ ամառ Սերգեյ Սմբատյանի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումից, նրան կալանավորելուց հետո Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավարությունը որոշել էր կասեցնել Սմբատյանի հետ կնքած պայմանագիրը։
 
«Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ այսօր պաշտոնական ծանուցում ենք ստացել, որ նվագախմբի տնօրենների խորհրդի որոշմամբ Սերգեյ Սմբատյանի պաշտոնավարումը կվերականգնվի, ու նա կշարունակի Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համագործակցությունը որպես գլխավոր դիրիժոր»,– գրել է Վարոսյանը ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք` հուլիսի 30–ին Սերգեյ Սմբատյանն ու նրա հայրը` Իսրայելում և ՌԴ–ում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը կալանավորվեցին առանձնապես խոշոր չափերի խարդախության մեղադրանքով, այնուհետև գրավի դիմաց ազատ արձակվեցին։
Հոկտեմբերի 27–ին հայտնի դարձավ, որ Սմբատյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։