Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ է կայացել. ովքեր են հեռացվել

Դեկտեմբերի 19-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
Քննարկվել են Շիրակի և Լոռու մարզերի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Տարածքային կազմակերպությունների և համայնքների ավագանիներում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքի հետ կապված հարցեր։
 
Ամփոփվել են Կուսակցության 3-րդ Քաղաքական ժողովի արդյունքները։
 
Քննարկվել են նաև կարգապահական բնույթի հարցեր։ Սարգիս Ալեքսանյանը և Արտուշ Եղիազարյանը հեռացվել են կուսակցությունից։