Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Հրդեհ է բռնկվել Վանաձորի Տարոն-3 թաղամասում գտնվող վագոն-տնակներում

Դեկտեմբերի 19-ին, ժամը 16:38-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Տարոն-3 թաղամասում՝ ավտոդպրոցի մոտակայքում գտնվող շինությունում։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է իրար կից գտնվող վագոն-տնակներում։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։10-ին, մարվել՝ 18։30-ին։ Այրվել է 6 վագոն-տնակ (մոտ 120 քմ)՝ գույքով։