Բացել լրահոսը Փակել լրահոսը
412121273_762149555938753_2683303024249789147_n
A A
Պաշտոնական

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը Կիևում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ

ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը աշխատանքային այցի շրջանակներում ժամանել է Կիև։
 
Այդ մասին հայտնում են Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից։
 
Դեկտեմբերի 17-ին Կիևում տեղի ունեցավ Զարեհ Սինանյանի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Բացման խոսքին հանդես եկան Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը, Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս ​​Եպիսկոպոս Հովհաննեսյանը, Կիևի հայ համայնքի ղեկավար Նորիկ Գևորգյանը, Ուկրաինայի հայ երիտասարդների միության ղեկավար Արման Հակոբյանը։