Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տիգրան Աբրահամյան
A A
Պաշտոնական

Ադրբեջանը պարզ հայտարարում է, որ բոլոր այն տարածքները, որոնք Հայաստանից օկուպացրել է, իր քարտեզներով ադրբեջանական են. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ադրբեջանը պարզ հայտարարում է, որ բոլոր այն տարածքները, որոնք Հայաստանից օկուպացրել է 2020-22 թթ.-ին, իր քարտեզներով ադրբեջանական են:
Հասկանալի է, որ դրանք միայն կեղծ քարտեզներով կարող են որպես Ադրբեջան նշված լինել:
 
Ադրբեջանական մոտեցումը նոր չէ, սակայն սա ցույց է տալիս, որ սահմանների դելիմիտացիա/դեմարկացիայի գործընթացում Ադրբեջանն անընդհատ խնդիրներ է ստեղծելու և անկախ այն հանգամանքից` «խաղաղության պայմանագիր» կկնքվի՞, թե՞ ոչ, սահմանների ճշգրտման հարցը մշտապես սպառնալիք է լինելու:
 
Ադրբեջանական պատկերացումները սահմանային խնդիրների լուծման վերաբերյալ ցույց են տալիս, որ ինչ-որ փուլում կա´մ Հայաստանը գնալու է նոր տարածքների հանձնման ճանապարհով կա´մ Ադրբեջանը նոր պատերազմ է սանձազերծելու: