Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան
A A
Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Ազգային տոնի առիթով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Պետության Էմիր Շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիին՝ Ազգային տոնի առիթով: Ուղերձում ասված է.

 

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Կատարի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ:

 

Մենք բարձր ենք գնահատում Կատարի Պետության հետ ունեցած բարեկամական հարաբերությունները՝ Ձեր երկիրը համարելով արաբական աշխարհում և Ծոցի տարածաշրջանում Հայաստանի Հանրապետության կարևորագույն գործընկերներից մեկը:

 

Տպավորված ենք Կատարի ձեռքբերումներով ու նորարարական մոտեցումներով և պատրաստակամ ենք ամենատարբեր ոլորտներում խորացնելու մեր համագործակցությունը:

 

Լիահույս ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կընձեռվի հյուրընկալելու Ձեզ Հայաստանում:

 

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ և Կատարի Պետության բարեկամ ժողովրդին շարունակական առաջընթաց, կայունություն և բարեկեցություն»: