Բացել լրահոսը Փակել լրահոսը
410964397_319181007744675_5825678843148157623_n
A A
Պաշտոնական

Հրդեհ Երևանի Հաղթանակ թաղամասում

Դեկտեմբերի 17-ին, ժամը 22։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցում գտնվող պլաստիկի արտադրամասից ծուխ է նկատվում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել արտադրամասի պահեստում (մոտ 300 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։42-ին, մարվել՝ 23։32-ին։ Պահեստի 50 քմ տարածքում այրվել են պլաստմասսայե տարաներ։