Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Շիրակի մարզի Ամասիա բնակավայրում այցելել է մանկական արվեստի դպրոց (տեսանյութ)

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դստեր` Արփիի ուղեկցությամբ դեկտեմբերի 15-ին այցելել է Շիրակի մարզի «Ամասիայի մանկական արվեստի դպրոց» ՊՈԱԿ:

Դպրոցի սաները վարչապետի տիկնոջը ներկայացրել են իրենց ստեղծագործությունները, նկարչական և ասեղնագործության բաժինների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսը: Վարչապետի տիկինը հետևել է տեղում իրականացվող նկարչական գործնական աշխատանքին, զրուցել երեխաների հետ:

Աննա Հակոբյանը մասնակցել է նաև համերգային ծրագրի` որի ընթացքում հնչել են երաժշտական վոկալ-գործիքային կատարումներ, ցուցադրվել են պարային համարներ: Համերգային ծրագրից հետո վարչապետի տիկինը շրջել է դպրոցում, ծանոթացել պայմաններին:

Դպրոցի տնօրեն Ջեմմա Մանուկյանը ներկայացրել է նաև առաջիկա ծրագրերը: Ամասիայի մանկական արվեստի դպրոցը հիմնադրվել է 1964 թվականին: Այժմ դպրոցը գործում է նոր վերանորոգված շենքում` ապահովված անհրաժեշտ գույքով և երաժշտական գործիքներով: Դպրոցն ունի շուրջ 130 աշակերտ, 5 երաժշտական, 3 արվեստի խմբեր: