Բացել լրահոսը Փակել լրահոսը
12152373ef46c4c59d4ad4845ceddde1183bde
A A
Հասարակություն

Կրակոցներ՝ Երևանում․ 3 քաղաքացի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan.com

Դեկտեմբերի 15-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «հրազենային վնասվածք, դեմքի շրջանի վնասվածք և գլխի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 3 քաղաքացի։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները գտնվում են հետազոտման փուլում և կատարվածի մասին այս պահին ոչինչ չեն կարող ասել։ Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ վիրավորներն են Երևանի բնակիչներ 37-ամյա Սերոբ Գ․-ն, 63-ամյա Սամվել Գ․-ն և 38-ամյա Հովհաննես Գ․-ն։

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որտեղ է տեղի ունեցել միջադեպը, որը Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի զրուցարաններից մեկն է։ Պարեկները սահմանազատել են տարածքը։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքներն ու կռվի մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց և հանցագործության գործիք առարկաները հայտնաբերելու ուղղությամբ։