
Թբիլիսիում նշում են ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակը
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ դեկտեմբերի 15-ին, Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ շնորհելու կապակցությամբ Թբիլիսիի Ազատության հրապարակում տեղի ունեցավ հանդիսավոր տոնակատարություն, հայտնում է jnews.ge-ն։
Հրապարակը մարդաշատ էր, ամենուր կարելի էր տեսնել Վրաստանի և Եվրամիության ծածանվող դրոշներ, մարդիկ հավաքվել էին նշելու այս պատմական իրադարձությունը, որը մեկ քայլով ևս Վրաստանին մոտեցրեց իր եվրոպական նպատակին՝ դառնալու ԵՄ անդամ երկիր:
Միջոցառմանը ելույթ ունեցան Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն, քաղաքապետ Կախա Կալաձեն և Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին, ավելի ուշ տոնակատարությանը միացավ նաև երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
«Այսօր կարևորագույն օր է, Եվրամիության անդամ երկրները միաձայն որոշում կայացրեցին Վրաստանին տալ անդամակցության կարգավիճակ», «Առաջ Վրաստան, առաջ», – շնորհավորելով Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու՝ նշեց Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում