A
A
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է, և մենք կաջակցենք՝ դրան հասնելու համար». Մեթյու Միլլեր
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն անդրադարձել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի՝ Բաքվում դեկտեմբերի 14-ին արած հայտարարությանն այն մասին, թե իր կարծիքով՝ Հայաստանն ու Ադրբեջանն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրին, հայտնում է Ամերիկայի ձայնը։
«Մենք ողջունում ենք այն, որ Թուրքիան արդյունավետ դեր է խաղում այս հակամարտության լուծման հարցում։ Համաձայն ենք արտգործնախարարի ասածին, թե խաղաղությունը հնարավոր է, և մենք կաջակցենք երկու կողմերի ուղիղ բանակցություններին՝ դրան հասնելու համար», - ասել է Միլլերը։