Հայաստանի ծանրորդները 18 մեդալ են նվաճել Քաթարի «Գրան պրիում», այդ թվում 7 ոսկի
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի մարզիկները գերազանց հանդես եկան Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացված ծանրամարտի «Գրան պրի» մրցաշարի վերջում:
Նախ կանանց 87 կգ քաշային կարգում մեր մարզուհի Հռիփսիմե Խուրշուդյանը երկամարտի 232 կգ արդյունքով գրավեց 1-ին տեղը: Նա արծաթե երկու մեդալ նվաճեց պոկում և հրում վարժություններում՝ 106+126 կգ:
Տաթև Հակոբյանը երկամարտի 230 կգ արդյունքով գրավեց 3-րդ տեղը և արժանացավ բրոնզե մեդալի: Պոկում վարժությունում նա նվաճեց ոսկե մեդալ՝ 107 կգ, իսկ հրում վարժությունում բավարարվեց բրոնզե մեդալով՝ 123 կգ:
Տղամարդկանց +109 քաշային կարգում Վարազդատ Լալայանն ոսկե մեդալներ նվաճեց պոկում, հրում վարժությունում և երկամարտում՝ 200+241=441 կգ: Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 430 կգ արդյունքով գրավեց 2-րդ տեղը: Նա պոկում վարժությունում նվաճեց բրոնզե մեդալ՝ 190 կգ, իսկ հրում վարժությունում արժանացավ արծաթե մեդալի՝ 240 կգ:
Այդպիսով, Հայաստանի ծանրորդները Դոհայում ընդհանուր առմամբ նվաճեցին 18 մեդալ՝ 7 ոսկի, 5 արծաթ, 6 բրոնզ:
Հիշեցնենք, որ այս մրցաշարը վարկանիշային էր 2024թ․ Փարիզի օլիմպիական խաղերի համար։