Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սյունիք, ձմեռ
A A
Հասարակություն

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձանա

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 17-ի և 18-ի ցերեկն առանձին շրջաններում, 18-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ։ Դեկտեմբերի 15-16-ին, 17-ի գիշերը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վ, դեկտեմբերի 17-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-16-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում աստիճանաբար կբարձանա 9-11 աստիճանով։

Երևան քաղաքում`

Դեկտեմբերի 15-17-ին, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 18-ին գիշերը և առավոտյան սպասվում են տեղումներ։