Բացել լրահոսը Փակել լրահոսը
1 (10)
A A
Պաշտոնական

Մեկնարկում է ամանորյա կերպավորված անձանց հավաստագրման գործընթացը

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Ամանորի և Սուրբծննդյան տոների ընթացքում կերպավորված անձանց` Ձմեռ պապի, Ձյունանուշի, մուլտհերոսների և այլ կերպարների գործունեության հավաստագրում:

Ցանկացողները կարող են նախապես հերթագրվել կերպարի համապատասխանության դիտումներին:

Հերթագրման համար անհրաժեշտ է մինչև դեկտեմբերի 15-ը՝ ժամը 17:00-ն, զանգահարել 011-514-231 և 011-514-197 հեռախոսահամարներով:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն