Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պայմանավորվածության փոփոխություն չկա. Արարատ Միրզոյանն անդրադարձել է գերիների փոխանակմանը (տեսանյութ)

 

Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։

Այս մասին հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝  Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Պայմանավորվածությունների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Այս պահի դրությամբ ամեն ինչ ընթանում է պայմանավորվածությունների համաձայն։ Եթե նկատել եք, կար երկու բաղադրիչ՝ գերիների ազատ արձակում և կլիմայի փոփոխությանը վերաբերվող կոնֆերանսը։ Այդ կոնֆերանսը պաշտոնապես ավարտվել է երեկ, և այսօր արդեն մենք կարող ենք սպասել երկրորդ բաղադրիչի իրականացմանը։ Մենք չունենք հիմք ասելու, որ ադրբեջանական կողմը չի պահպանի պայմանավորվածությունները»,- ընդգծեց Միրզոյանը։

Ադրբեջանական լրատվամիջոցներն իրենց հերթին հայտնել են, որ դեկտեմբերի 13-ին սպասվում է գերեվարված զինծառայողների փոխանակման գործընթացը։