A
A
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
Աջակցիր «Ա1+»-ինԴեկտեմբերի 13-ին, ժամը 12:22-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշտուն գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Երևան հատվածի 21-րդ կմ-ին բախվել են «KamAZ» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1973 թ.) և «VAZ» (վարորդ՝ Մ․ Գ․, ծնված 1990 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Ռ․ Ս․-ն (ծնված 1990 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են «VAZ» ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: